Սեպտեմբերի 27-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախագահ Կարիսը շնորհավորել է դեսպան Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա …

