Մենենդեսը նամակ է հղել Բլինքենին՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդի կողքին լինելու համար

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում նա Բայդենի վարչակազմին կոչ է անում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդի կողքին կանգնելու համար, երբ նրանք փորձում են հետ մղել Ադրբեջանի կողմից վերսկսված ռազմական ագրեսիան:

«Քանի որ մենք ականատես եղանք Ադրբեջանի վերջին հարձակումներին, վարչակազմը չպետք է նվազագույնի հասցնի ադրբեջանական հարձակման հետևանքները՝ անաչառ երևալու համար։ Նախագահ Բայդենը 2022 թվականին իր ելույթում հայտարարել է, որ «…երբ բռնապետները գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում։ Միացյալ Նահանգները կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ նրանք փորձում են հետ մղել ավտորիտար ռեժիմի հարձակումը», – գրել է  Մենենդեսը:

Հիշեցնենք, որ Բոբ Մենենդեսն ԱՄՆ Սենատ նաև բանաձև է ներկայացրել, որով դատապարտում է Հայաստանի դեմ ադրբեջանական ուժերի անօրինական հարձակումը և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող ամբողջ օգնությունն ու  պատժամիջոցներ կիրառել «Մագնիտսկու օրենքի» համաձայն։

Տաթև Ֆռանգյան