Բնությունի՞ց, ասպարեզի՞ց, թե՞ քաղաքականությունից հեռանամ․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Բոլորը

Տարբեր քաղաքական միավորների միջև հնարավոր չէ` լինեն այնպիսի հարաբերություններ, որ տարաձայնություններ չլինեն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին և դիտարկմանը, որր ընդդիմությունը կոնսոլիդացված չէ։

«Հնարավոր չէ տարբեր քաղաքական ուժեր այնպես միավորել, որ ներքին հակասություններ չլինեն։ «Դիմադրության» շարժման ժամանակ ձեռք ձեռքի տված տարբեր կուսակցություններ են աշխատել, սակայն դա չի նշանակում, որ որոշակի տարաձայնություններ չեն ունեցել։ Համոզված եմ, որ իշխանության հետ առնչվող քաղաքական ուժերում նույնպես կան որոշակի անհամաձայնություններ»,- նշեց Քոչարյանը։

Հարցին, թե ինչու ընդդիմադիրների ակցիաների ժամանակ այդպես էլ մեկ հարթակի վրա չհայտնվեցին երկրորդ և երրորդ նախագահները՝ Քոչարյանը պատասխանեց, որ չպետք է սկսել «հին- նոր», «ղարաբաղցի-հայաստանցի» թեման մեջտեղ բերել։ Նրա խոսքով` հիմնական նպատակի համար, այո՛, հնարավոր է միասին լինել և պայքարել։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ասպարեզից չի հեռանում, Քոչարյանն արձագանքեց․ «Ասպարեզի՞ց ՝ ընդհանրապես բնությունի՞ց, թե՞ քաղաքականությունից հեռանամ․ ես կամ, ես գոյություն ունեմ։ Ինչքան ժամանակ, որ ես կլինեմ Հայաստանում, այդ թեման լինելու է»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։