Գլխավոր դատախազությունը Facebook սոցցանցում գործարկել է պաշտոնական էջ
Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում ՀՀ դատախազության գործունեության, իրականացված լայնածավալ աշխատանքների վերաբերալ իրազեկվածության բարձրացումը, Facebook սոցիալական ցանցում գործարկել է պաշտոնական էջը․ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
Այսուհետև, Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից բացի՝ Դատախազության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի կլինի նաև ՀՀ դատախազության ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով: