Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների՝ 18, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների՝ 20 դեպք․ սրանք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում արձանագրված տվյալներն են 2022 թվականի երրորդ եռամսյակի համար։ Նախորդ եռամսյակի համեմատ՝ 7-ով ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը շեշտում է՝ պատկերը շարունակում է մտահոգիչ մնալ։ …

