Զախարովան ճիշտ է՝ Կրեմլը պատերազմը հրահրել է, ապա՝ կանգնեցրել. Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 16:25
Երևանի Արաբկիր վարչական շրջանում 90 օրով ճանապարհ կփակվի
23.03.2026 | 16:17
Ալեքսանդր Օվեչկինը 1000 գոլ խփած չորրորդ հոկեյիստն է պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 16:08
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
23.03.2026 | 15:59
Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները հինգ օրով դադարեցնելու մասին
23.03.2026 | 15:55
Lեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը՝ միջազգային մրցաշարի կրկնակի հաղթող
23.03.2026 | 15:49
Իրանը սպառնում է, Հորմուզի նեղուցից բացի, ականապատել Պարսից ծոցն ու ափամերձ տարածքները՝ մինչ լրանում է Թրամփի սահմանած վերջնաժամկետը
23.03.2026 | 15:41
Բաքվում գիշերը կրկին ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 15:34
Աբովյանում ավտոմեքենան բախվել է ծառին․ 19-ամյա վարորդը մահացել է
23.03.2026 | 15:30
Վարչապետը ներողություն է խնդրել ոչ միայն քաղաքացուց, այլև ինքն իրենից, որ իրեն վատ է պահել՝ բարձր տոնը նկատի ունեմ․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 15:21
ԱՄՆ-ը հայտարարում է, որ «մեծ մասամբ առաջ է գնում կամ ըստ պլանի է ընթանում»
23.03.2026 | 15:10
Միրզոյանը՝ Բաքվի հետ Սահմանադրության հարցը քննարկելու մասին // ՀՀ-ն օգնություն է ուղարկել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
23.03.2026 | 15:01
Ապօրինի շրջանառությունից հանվել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր
23.03.2026 | 14:52
Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված
23.03.2026 | 14:48
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
23.03.2026 | 14:43
Երբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը՝ ըստ թուրքական աղբյուրի
Բոլորը

Մինչ «ՀԱՊԿ-ից դուրս» կոչերով բողոքի ակցիաներ են ընթանում ՀՀ-ում և իշխանությանն այդպիսի պահանջներ են ներկայացվում, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարում է, թե եղբայրական Հայաստանը ենթարկվում է արտաքին աննախադեպ ճնշման, որի նպատակն է՝ վնասել հայ-ռուսական դարավոր եղբայրական հարաբերությունները։ Նա ասել է, թե, իբր, անարդարացի վարկաբեկում են ՌԴ-ին, հակառուսական տրամադրություններ սերմանում հանրության շրջանում։

«Զուգահեռաբար անհիմն մեղադրանքներ են շրջանառվում, թե, իբր, Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները։ Մեր երկիրն էր, որ դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահների, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը։

Factor TV-ին տված հարցազրույցում «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ են անարդարացի մեղադրում ՌԴ-ին՝ ըստ Կրեմլի տեսակետի, չե՞ն տեսել, թե ինչպես է ՌԴ-ի 102-րդ ռազմաբազան կռվում Ադրբեջանի դեմ, ինչպես է ռուսական ՀՕՊ-ը «Բայրաքթար»-ներ տապալում։

«Եթե ինֆորմացիա լիներ, մենք լսած կլինեինք հաստատ։ 1998-ից սկսած ՀՀ-ն «կոմպլեմենտար» քաղաքականության անվան տակ մտավ ոչ թե ՌԴ-ի ազդեցության գոտի, այլ ՌԴ-ի հայեցողությամբ շարժվելու գործելակերպի մեջ։ Մենք տարեցտարի զիջեցինք մեր ինքնիշխանությունը։ Եվ Ձեր կարդացած տողերի մեջ կա ճշմարտություն՝ պատերազմն իրենք են կանգնեցրել, ինչպես նաև՝ իրենք են սկսել պատերազմը»,- ասաց Գարեգին Միսկարյանը։

Ըստ նրա՝ ՌԴ-ում հասկանում են, որ կորցրել են հայ ժողովրդի վստահության փշրանքները, և հիմա «պատեպատ են տալիս իրենց», ուրիշ ոչինչ․ «ՌԴ-ում խառնվել են իրար։ Կրեմլը ստրկատիրական հարաբերություն է վարում, ազատ մտածող ժողովուրդները թքելու են իրենց երեսին և հրաժարվելու են մեկնած ձեռքից, որովհետև անբարոյականների հետ հարաբերություն չեն պատկերացնում։ Զախարովան ճիշտ է՝ պատերազմն իրենք են կանգնեցրել, նաև սկսել՝ զոհերը իրենց պատերազմի հետևանք էին։ Անբարոյականություն է ՌԴ-ի կողմից ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ազդելը և պարտադրել իրենց ձեռնտու համակարգ, 5-րդ շարասյան միջոցով ՀՀ-ում անկայունություն հրահրելը։ Միանգամից ձեզ թշնամի հռչակեք ՀՀ-ին, իմանանք։ Երբ դու անվտանգության ապահովման երաշխավոր ես կանգնում, բայց հետո պատերազմ հրահրում և փորձում ցույց տալ, որ դու ես կանգնեցրել պատերազմը, անբարոյականության գագաթնակետն է դա»,- ասաց նա։

Ո՞րն է ՀՀ-ի ներկա ու նախկին՝ բոլոր իշխանությունների սխալը, գուցե այն, որ նրանք շատ լավ գիտակցել են, որ ՌԴ-ն ՀՀ-ին նայում է իբրև իր ազդեցության գոտում գտնվող ոչ անկախ պետության, բայց իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլեր չեն ձեռնարկել։ Այսօրվա իշխանությունները ևս բողոքում են ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից՝ անվտանգային պարտականությունները չկատարելու հարցով, սակայն դրան ուղղված կոնկրետ քայլեր չեն արվում։ Ինչո՞ւ է առկախվում հետևություն անելու պահը․ «Իրականում իրենք հասկացել են, թե չեն հասկացել, մեծ բան չի փոխվում։ Հիմա հարց է առաջանում՝ այդ մարդիկ, որ կայացրել են օլիգարխիկ համակարգ, իրենք դա արել էին, որովհետև տգե՞տ էին, թե՞ որովհետև սրիկա էին։ Մեծ հաշվով՝ կապ չունի։ Հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք անում հիմա, որ այդպես չլինի։ Եթե մենք հռչակել ենք Սահմանադրությամբ ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական պետություն, բայց արել ամեն ինչ, որ դա չկայանա, նշանակում է՝ կա՛մ սրիկա ենք, կա՛մ տգետ։ Ես համոզված եմ, որ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը, մեր աշխարհագրական դիրքը, տնտեսական կապերը ՌԴ-ի և ամբողջ աշխարհի հետ՝ մենք պետք է սկսենք քաղաքացուց։ Պետք է կայացնենք քաղաքական այն դաշտը և միջավայրը, որտեղ իրական քաղաքական ուժեր կլինեն, և ոչ՝ այս կամ այն պետության շահերն առաջ տանող ուժեր։ Որպեսզի ունենանք որոշումներ կայացնողների համախումբ, որը կունենա քաղաքացիների աջակցությունը և ուղղորդումը։ Եվ բոլորը կարիքի դեպքում կկանգնեն ՀՀ-ի համար»։

Գարեգին Միսկարյանն էժան մանիպուլյացիա որակեց այն պնդումները, թե ԱՄՆ-ը Հայաստանին ինքնիշխանության և ժողովրդավարության գաղափարով հանում է ՌԴ-ի դեմ․ «Ցինիկ մարդիկ են ծաղրում ՀՀ ինքնիշխանությունը, և այդ մարդիկ կա՛մ տգետ են, կա՛մ սրիկա։ Արևմուտքը ձեռք է մեկնել, լուրջ շանս է բացվել ՀՀ-ի համար՝ ճորտի կարգավիճակից դուրս գալ և ապրել ազատ աշխարհի հետ։ Մենք ՌԴ-ի և Թուրքիայի հետ ՀՀ-ն անելիք չունենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան