ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատության մասին 2021 թվականի զեկույցը։ Ադրբեջանին նվիրված բաժնում հատուկ անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև դրանց «ալբանացմանը»։ Զեկույցում ներկայացվում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևը, որում դատապարտվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգությանը միտումնավոր պատճառված վնասը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի միտումնավոր …