Եկեք պատռե՛նք Արցախն ուրացող այս և նմանատիպ փաստաթղթերը․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց հետո պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ։ «Եկեք պատռե՛նք Արցախն ուրացող այս և նմանատիպ փաստաթղթերը մերժենք»,- կոչ արեց Գեղամ Մանուկյանը։

«Արդեն երկու շաբաթ է մամուլում շրջում է մի անգլերեն փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։ Մի քանի կետանոց այս փաստաթղթի մասին իշխանությունները որևէ բան չեն խոսել, չեն հերքել, որ արձանագրվում է` Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի մեր երեսնամյա պայքարից»,– ասաց Մանուկյանը։
Մանուկյանն այդ փաստաթղթից մեկ մեջբերում արեց․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի ԼՂ հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների վերաբերյալ»։
Մանուկյանն ընդգծեց, որ ըստ արևմտյան ծրագրի` արցախցին էթնիկ փոքրամասնություն է։
Մամուլում տարածված այս փաստաթուղթը, ընդդիմադիր պատգամավորի մեկնաբանմամբ, մինչև տարեվերջ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրն է․ «որն ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ–ի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը»։
«Այս իշխանությունը չի բերելու խաղաղություն, այլ նոր փորձանք ու փորձություն է բերելու»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։