Չեխիան արգելել է շենգենյան վիզա ունեցող ռուս զբոսաշրջիկների մուտքը

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Չեխիան դարձել է Եվրամիության վեցերորդ երկիրը, որը փակել է իր սահմանները ռուսաստանցիների համար։ Հոկտեմբերի 25-ին ուժի մեջ է մտել տուրիստական շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների՝ Չեխիա մուտքի արգելքը։ Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու խոսքով՝ այսուհետ ռուսաստանցիները Պրահայի միջազգային օդանավակայանով չեն կարողանա երկիր մուտք գործել զբոսաշրջության, սպորտի կամ մշակույթի նպատակով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այն իրավիճակում, երբ ռուսական ռեժիմը ռմբակոծում է քաղաքացիական օբյեկտները, մենք չենք կարող աչք փակել դրա վրա», – մեջբերում է չեխական CTK գործակալությունը Լիպավսկու խոսքերը։

Ըստ պաշտոնյայի՝ կառավարությունը միաձայն որոշել է արգելել ռուսաստանցիների մուտքը տուրիստական շենգենյան վիզաներով։

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել հրաժարվել մոբիլիզացիայից փախչող ռուսաստանցիներին վիզա տրամադրելուց։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, սակայն, չի համաձայնել Լիպավսկու կարծիքին։

Հարցին՝ արդյո՞ք Չեխիան պետք է ընդունի ռուս փախստականներին՝ փորձելով խուսափել Ուկրաինայի դեմ պատերազմի ուղարկվելուց, Զեմանը պատասխանել է. «Միանշանակ՝ այո»: Նա ապաստան հայցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին համեմատել է ուկրաինացի փախստականների հետ՝ ընդգծելով, որ ռուսաստանցիները վտանգ չեն ներկայացնում Չեխիայի անվտանգության համար։

Տաթև Ֆռանգյան