Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, …

