Օրվա իշխանությունը պատրաստվում է ռուս խաղաղապահներին դուրս բերել Արցախից․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Օրվա իշխանությունը Հայաստանը ներքաշել են աշխարհաքաղաքական մեծ արկածախնդրության մեջ, կանգնեցրել պատերազմի առաջ, մինչդեռ մեզ անհրաժեշտ է խաղաղության»,- ԱԺ հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Երևանը կարող է Դոնբասի կամ Հալեպի օրն ընկնել։ Հիմա սրանք ասում են, թե ՀՀ-ում խաղաղություն կլինի միայն Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով։ Սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է, քանզի Արցախից հետո գալու է Սյունիքի, Սևանի, ապա՝ Երևանի հարցը։

ՀՀ-ի ոչնչացման ծրագրի մաս է կազմում նաև ՌԴ-ի և Արևմուտքի միջև կռվախնձոր դառնալը։ Արևմուտքի հովանու ներքո համաձայնելով Արցախն Ադրբեջանին հանձնելուն՝ օրվա իշխանությունը պատրաստվում է Արցախից դուրս բերել ռուս խաղաղապահներին, և ռուսական ռազմաբազան Հայաստանից։ Դրանից հետո թուրքական զորքի մուտքը ՀՀ կդառնա տեխնիկայի հարց։

Հարգելի՛ քաղաքացիներ, դուք պատրա՞ստ եք այդ սցենարին՝ հանուն մեկ մարդու շահերի բավարարման:

Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կմնա ՀՀ-ից, եթե այստեղ սուր ձևով բախվեն Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի շահերը, և մեկը մյուսին փորձի դուրս մղել տարածաշրջանից՝ հայերին թնդանոթի միս սարքելու միջոցով»։

Մանրամասները՝ տեսանյութում։