Ռուբինյան-Քըլըչ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա․ ԱԳՆ խոսնակ

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա: Factor.am-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- նշեց ԱԳՆ խոսնակը։

Նշենք, որ թուրքական Sabah պարբերականն այսօր հոդված է հրապարակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով երկխոսության մասին և, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշել, որ գործընթացը դրական է ընթանում, և որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում։

«Հայտնի է դարձել, որ փորձագետների կոմիտեն շուտով կհանդիպի, որ նպաստի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ դեսպան Սերդար Քըլըչի և Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումներում ընդունված որոշումների լրացմանը։ Սպասվում է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում»,- գրում է լրատվամիջոցը։

Պարբերականի դիվանագիտական աղբյուրները նշել են նաև, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա այն մեծ ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։ Նշվում է, որ հայ-թուրքական սահմանը փակ լինելու պայմաններում այն հատել է 40 հազար տոննա ապրանք և 140 հազար մարդ, իսկ այսօր, բացման դեպքում, այդ ցուցանիշը կարող է աճել նվազագույնը 10 անգամ։

Թուրքական ԶԼՄ-ն գրում է, որ ամենալուրջ քայլը կլինի սահմանային առևտուրը։ Եթե սահմանները բացելու որոշում կայացվի, ապա Աքայա սահմանային անցակետը կարող է մեկ ամսվա ընթացքում շահագործվել։ Լրատվամիջոցի աղբյուրներն ասել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն ամբողջ տարածաշրջանում խաղաղության ուղի կհարթի։

Էմմա Չոբանյան