Մայիսի 31-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի հրավերով ճանաչողական այց կատարեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր՝ Լիոն․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Ոստիկանության պետին ընդունեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հանցավորության տարբեր ոլորտների դեմ առավել արդյունավետ պայքարելու, Ինտերպոլի …