Կրքեր Գյումրիում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի շուրջ․ վերանորոգման ընթացքում հանված դռները՝ աղմուկի պատճառ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գյումրիում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ցուցասրահներում կատարվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որոնց պիտի հաջորդի ցուցանմուշների և ցուցադրության փոփոխությունը։

ԿԳՄՍ նախարարությունը 2 միլիոն 300 հազար դրամ դրամաշնորհ է հատկացրել այս նպատակի համար, իսկ կոսմետիկ վերանորոգման ծախսը հոգացել է Գյումրու համայնքապետարանը՝ ավագանու որոշմամբ 700 հազար դրամ նվիրատվություն հատկացնելով։

Վերանորոգման ընթացքում հանվել են միջսենյակային երկու դռները, ինչն էլ դարձել է մեծ աղմուկի պատճառ։ Գյումրու ավագանու մի քանի անդամներ, տարբեր օգտատերեր պնդում են, որ շինարարությունը կատարվում է օրենքի խախտմամբ։ Թանգարանի աշխատակիցներից ոմանք ևս պնդում են, որ կառույցը պատմաճարտարապետական է, «Կումայրի արգելոց թանգարանի» տարածքում է, հետևաբար՝ որևէ շինաշխատանք կատարելիս անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն։

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ևս հաստատում է, որ դռները հանելիս համաձայնեցում չի եղել, մինչդեռ տուն-թանգարանը հանրապետական նշանակության հուշարձան է, իսկ այնտեղ որևէ փոփոխություն կատարելու համար այն պետք էր համաձայնեցել լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍ նախարարության հետ։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն այս աղմուկը համարում է անտեղի։
Ըստ նրա՝ օրենքի հետ որևէ հակասություն չկա, մանավանդ, որ չի կատարվել հատակագծի փոփոխություն, պատ կամ միջնորմ չի քանդվել և շենքի արտաքին ճարտարապետական տեսքի ձևափոխում և ձևախեղում տեղի չի ունեցել։

Նա նշում է, որ դրամաշնորհային ծրագրում Ավետիք Իսահակյանի գրական ժառանգությունը ներկայացնող չորս սրահների էքսպոզիցիայի փոփոխություն է կատարվում, խոսքը ցուցասրահի փոփոխության մասին է, ոչ թե մեմորիալ հատվածի։

Ըստ նրա՝ 20 տարի Իսահակյանի տուն-թանգարանում էքսպոզիցիա չի փոխվել, իսկ եթե հիմա ամբողջական փոփոխություն է արվում, դա չի կարող լինել կիսամաշ, ճաքած պատերի վրա, հետևաբար պետք էր նաև կոսմետիկ վերոնորոգում անել։

Նա նաև նշում է, որ մեծ աղմուկ հանած դռների պահով երեք տարբերակ են քննարկել․ առաջին՝ ռեստավրացիայի ենթարկեն հին դռները, նորից տեղադրեն, երկրորդ՝ հին դռները փոխարինել նմանատիպ նոր դռներով և երրորդ՝ ընդհանրապես հանել դռները։

«Դռներ չտեղադրելուն հակված է ստեղծագործական խումբը, որն ունի իր մասնագիտական հիմնավորումը, բացատրում են՝ ցուցասրահը պիտի ունենա տարածություն, որ սրահից սրահ անցմանը դռները խանգարում են, որ ժամանակակից ցուցասրահի առջև դրված խնդիրները նաև լուծվում են տարածության և միջավայրի շնորհիվ։

Դռների շուրջ աղմուկը, ըստ էության, ոչ մի բանի մասին է, քանի դեռ այդ տարբերակներից ոչ մեկը հստակ չէ։ Հարցը դրված է քաղաքաշինական խորհրդի նիստի, և մենք կանենք այնպես, ինչպիսի եզրակացություն կտա քաղաքաշինական խորհուրդը»,- ասաց Լիլիթ Թովմասյանը։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի նիստ և որոշվել է հանված միջսենյակային դռները նորից տեղադրել։

Արմիկ Մովսիսյան