Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը. «Զարթոնք մեդիա»-ն հայտնում է, որ նա այդ պաշտոնում ընտրվել է միաձայն: Նշվում է, որ Փոլ Կրեկորյանն առաջին ամերիկահայն է, որն ընտրվել է այդ պաշտոնում: Դեռևս 2012 թվականին Կրեկորյանն ընտրվել էր Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ։

