Դաղստանում մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ տասնյակ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին հայտնում է «ՕՎԴ-Ինֆո»-ն։ Տվյալների համաձայն՝ շուրջ 30 քրեական գործ է հարուցվել մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի հետքերով։ «ՕՎԴ-Ինֆո»-ն 5 քրեական գործ է վարում Մախաչկալայում 7 ձերբակալվածների հետ կապված։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու համար (Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին և 2-րդ …

