Առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կբարձրանա․ նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կբարձրանա։

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանն նշեց․ «Նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց 200 հազար դրամը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ։

Գործող կարգավորումներով՝ թույլատրելի զանգվածը կգերազանցվի 1 տոննայով, թե 5 տոննայով, պատասխանատվության միջձոցը նույնն է, չնայած ճանապարհին հասցվող վնասը անհամեմատ տարբեր է։ Նախատեսվում է իրավախախտմանը և ճանապարհին հասցված վնասին համապատասխան պատասխանատվության միջոց կիրառել։ Այսինքն՝ որքան շատ լինի բեռի քաշը, այնքան պատասխանատվության չափը մեծ է լինելու: Նախագծի նպատակն արդարացիությունն է, ինչպես նաև ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումը։

Նախագծով նաև սահմանվում է նոր կարգավորում, որով տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագիրը չկատարելու դեպքում կամ գործունեությունը խոչընդոտելու դեպքում ևս պատասխանատվության միջոց կկիրառվի՝ ֆիզիկական անձի համար՝ 150 հազար դրամ, իրավաբանական և պաշտոնատար անձի համար՝ 250 հազար դրամ»։

Մանրամասները՝ տեսանյութում։