Հեղուկ նյութի տաքացմամբ ծխախոտը ևս կհարկվի ակցիզային հարկով․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ` օրենսդրական նոր նախաձեռնության ընդունմամբ կվերանայվեն ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները և կկարգավորվեն որոշ ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված խնդիրները:

Գործող իրավակարգավորմամբ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքն (ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրեր) ակցիզային հարկով չհարկելու դեպքում նվազում են նաև այլ ծածկագրերին դասվող ծխախոտի արտադրանքի սպառման ծավալները, ինչը հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների նվազման:

Հարկային օրենսգրքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է, որ հեղուկ նյութի տաքացմամբ ծխախոտը ևս հարկվի ակցիզային հարկով։ Նախատեսվում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով` 2022 թ. ընթացքում 1մլ համար` 50 դրամ, իսկ 2023 թ. ընթացքում 1 մլ համար` 55 դրամ, ինչպես նաև այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով, հավասարեցնել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին դասվող սիդրի և նույն ծածկագրին դասվող խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

Առաջարկվում է նաև օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 84 և 85 խմբերի ապրանքատեսակները, ավելացված արժեքի հարկից ազատել ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը:

Նշվել է, որ Կառավարությանը կվերապահվի իրավասություն սահմանելու ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը:

Ըստ փոխնախարարի` էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նույնպես վնաս է առողջությանը, որի մասին են փաստում մի շարք առողջապահական հետազոտություններ:

Մանրամասները՝ տեսանյութում։