Ղրղզստանն առաջարկել է ՀԱՊԿ զորախումբ տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կարգավորելու համար պետք է տեղակայվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահներ, կարծում է Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովը, փոխանցում է Լենտան։ Նրա կարծիքով՝ կողմերի միջև խաղաղության հասնելու այլ ճանապարհ չկա։

«Մինչև մեր միջև չկանգնի միջնորդ դատավոր, խաղաղություն չի լինի։ Հակամարտությունը լուծելու համար ես առաջարկեցի մեր վիճելի տարածքներում տեղակայել ՀԱՊԿ փոքր զորախումբ, որը կլուծի մի քանի խնդիր՝ հրադադարի մոնիտորինգ և պետական սահմանից ծանր տեխնիկայի դուրսբերումը»,- ասել է Բեկբոլոտովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը։ Ըստ Ղրղզստանի պաշտպանության նախարարի՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի սահմանազատում իրականացնել։

Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը խնդրել էր Վլադիմիր Պուտինին՝ օգնել լուծելու Տաջիկստանի հետ սահմանազատման հարցը։ Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի խոսքով՝ ՌԴ նախագահը խոստացել է մտածել այդ ուղղությամբ։

 

Տաթև Ֆռանգյան