Ռուսաստանի կողմից Իրանի օգնությանը դիմելը նշանակում է սեփական սնանկության ճանաչում․ Զելենսկի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Այն փաստը, որ Ռուսաստանը դիմել է Իրանին օգնության համար, Կրեմլի կողմից իր ռազմաքաղաքական սնանկության ճանաչումն է», – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։ «Տասնամյակներ շարունակ նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսել իրենց ռազմարդյունաբերական համալիրի վրա,  բայց, ի վերջո, նրանք խոնարհվել են Թեհրանի առաջ՝ բավականին պարզ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ստանալու համար»:

Նա նշել է, որ իրանական զենքը չի օգնի Ռուսաստանի ղեկավարությանը Ուկրաինայում իր ծրագրերն իրականացնելու հարցում։
«Ռազմավարական առումով դա նրանց ոչ մի կերպ չի օգնի: Բայց հիմա, տակտիկական մակարդակում, ահաբեկիչները կարող են դեռ որոշակի հույսեր ունենալ, ինչ-որ հաշվարկներ: Այս ամենը կփլուզվի, ինչպես նրանց նախկին հաշվարկները»:

Զելենսկին միաժամանակ ուկրաինացիներին հորդորել է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը հատկապես պիկ ժամերին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ռուսական հարվածների հետևանքով երկրում էլեկտրակայանների գրեթե մեկ երրորդը դադարել է աշխատել։

Երեկոյան ելույթում Զելենսկին անդրադարձել է նաև վերջերս Ուկրաինա մատակարարված գերմանական IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքին։

«Շնորհակալություն նաև մեր գործընկերներին՝ բոլորին, ովքեր օգնում են մեզ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության հարցում: Օրինակ, գերմանական IRIS-T-ն իրեն շատ լավ դրսևորեց. դա իսկապես արդյունավետ համակարգ է»,- ասել է նախագահը։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին, որ գերմանական առաջին IRIS-T համակարգն աշխատում է հարավային ուղղությամբ։ Հետագայում Գերմանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել ևս երեք նման համալիր։