Ձախողումները փորձում են կոծկել ավելի մեծ ու վտանգավոր ստերով․ Թադևոս Ավեստիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

«Օրվա իշխանությունը հետևողականորեն ձախողում է նաև տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Մեկ հոգի է որոշում Հայաստանի ու 3 միլիոն քաղաքացիների վաղվա օրը, մեր և մեր երեխաների ճակատագիրը, բանակցում է ինչ ուզում է՝ առաջնորդվելով բացառապես իր մահաբեր իշխանությունը երկարաձգելու շահով։

Հետևանքները չեն ուշանում՝ օր օրի դառնում են ավելի վտանգավոր, և անդառնալի կորուստներով։ Հայաստանը դարձրել են մանրադրամ՝ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում․․․ Իբրև մանևրում են աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, մեր երկիրն իրականում տանում են դեպի ավելի վտանգավոր ծուղակներ․․․ Ըստ էության՝ խաբում են ամենուր և բոլորին։ Ձախողումները փորձում են կոծկել ավելի մեծ ու վտանգավոր ստերով»,- նշեց Ավետիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ․ «Մեր երկիրը կորցնում է բարեկամ և ռազմավարական դաշնակից երկրների հետ տնտեսական կապերի առկա, իրական ներուժը։

Զուգահեռաբար մեծանում է Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ մեր երկիր տնտեսական ներխուժման ախորժակը և սպասումները»։

Մանրամասները՝ տեսանյութում։