Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն ավարտվեց աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակով:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ +109 կգ քաշայինների պայքարում նախորդ տարվա Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը հավասարը չունեցավ նաև Ալբանիայի մրցահարթակում: Երկամարտում Լալայանը գրանցեց 440 կգ արդյունք: