Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնված ևս հինգ նավ է դուրս եկել։ Թուրքիայի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ բեռնատար նավերը ճանապարհ են դուրս եկել այսօր առավոտյան, գրում է Անադոլու գործակալությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի նավահանգիստներից պարենի մատակարարումները շարունակվում են Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնի ժամանակացույցին համապատասխան ու նրա վերահսկողությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում հացահատիկային համաձայնագիրն էր ստորագրվել ՌԴ-ի, Թուրքիայի, …

