Չինաստանը ռեկորդային մակարդակի է հասցրել ՌԴ-ից գազի և ածխի ներմուծումը

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերին Չինաստանը Ռուսաստանից ռեկորդային ծավալներով հեղուկ գազ և ածուխ է գնել։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով չինական մաքսային ծառայության տվյալները։

Մասնավորապես, Ռուսաստանից կոքսային ածխի ներմուծումն աճել է մինչև 2,5 մլն տոննա՝ նախորդ տարվա շուրջ 900 հազար և օգոստոսի 1,9 մլն տոննայի դիմաց։ Իսկ հեղուկ գազի մատակարարումները նախորդ տարվա համեմատ աճել են մեկ երրորդով՝ հասնելով 819 հազար տոննայի։

Միաժամանակ, Ռուսաստանից նավթի ներմուծումը սեպտեմբերին կազմել է 7,5 մլն տոննա՝ օգոստոսի 8,3 մլն և մեկ տարի առաջվա 6,1 մլն տոննայի դիմաց։ Սակայն Սաուդյան Արաբիան առաջ է անցել Ռուսաստանից՝ որպես Չինաստանի հիմնական մատակարար։

«Ռուսական էներգակիրների, ներառյալ՝ նավթամթերքի գնումների ընդհանուր ծավալն անցյալ ամիս դանդաղել է մինչև 7,5 միլիարդ դոլար՝ օգոստոսի 8,4 միլիարդ դոլարի ռեկորդային ցուցանիշից, թեև այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է անցյալ տարվա 4,7 միլիարդ դոլարը։ Այսպիսով, Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո յոթ ամսվա ընթացքում ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 51 միլիարդ դոլար։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Չինաստանը Ռուսաստանից գնել է 30 միլիարդ դոլարի էներգիա»,- գրում է Bloomberg-ը։

Պարբերականը նշում է, որ Չինաստանը նախկինի պես երբեմն Ռուսաստանից էներգառեսուրսներ է գնում նվազեցված սակագներով։

Bloomberg-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 5-ին պետք է ուժի մեջ մտնի ԵՄ նավթային պատժամիջոցների փաթեթը։ Մինչդեռ, Եվրոպայում գազի գինը հունիսի 14-ից ի վեր առաջին անգամ իջել է 1000 խմ-ի դիմաց 1000 դոլարից:

Տաթև Ֆռանգյան