Ինչու՞ է Պուտինն առաջարկում հենց Թուրքիայում գազային հանգույց ստեղծել․ Թուրքիայի նախկին ԱԳ նախարարի անդրադարձը

Լուրեր

16.01.2026 | 23:30
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլը
16.01.2026 | 23:14
Ադրբեջանում 340 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպաններ
16.01.2026 | 23:08
Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
16.01.2026 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2026 | 22:40
Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ
16.01.2026 | 22:29
Հանրայինը՝ միանգամից երեք ալիքներով Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձակելու և Մայր Աթոռից հայրապետական պատարագը չհեռարձակելու մասին
16.01.2026 | 22:13
Պակիստանը հայտարարել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի նախագծի քննարկման մասին
16.01.2026 | 22:00
Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. 4 տուժած հոսպիտալացվել է
16.01.2026 | 21:54
Կեղծ խաղարկություններ՝ բանկերի անունից. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
16.01.2026 | 21:41
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ըստ դատարանի, պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը
16.01.2026 | 21:28
Կատարի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
16.01.2026 | 21:15
Արծաթապատ եղջյուր, հեծանվային սաղավարտ․ Փաշինյանի ստացած նվերները փոխանցվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը
16.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թրամփի ուղին մտնում է գործնական փուլ․ իրագործելի՞ է ՀՀ-ԱՄՆ մեգանախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:45
Եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին, կաթողիկոսը՝ սառեցրել թեմի հաշիվները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:32
Խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
Բոլորը

Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ Յաշար Յաքըշը հոդված է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ Անկարային արված առաջարկի մասին, գրում է Ահվալ գործակալությունը։

Նա գրում է, որ ինչպես և սպասվում էր՝ այս առաջարկը թուրքական լրատվամիջոցների վերնագրերում էր, սակայն բովանդակության մասին դեռևս մանրամասներ չկան։ Այն կարող է նախագծված լինել որպես հանգույց, որը միայն կբավարարի Թուրքիայի գազի ազգային պահանջարկը:

«Ներկայում Թուրքիայի գազաբաշխման ազգային ցանցը սնուցող չորս գազատար կա։ Դրանցից մեկը «Կապույտ հոսք» խողովակաշարն է, որը Ռուսաստանից տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ է տեղափոխում Թուրքիայի Սամսուն նավահանգիստ: Երկրորդը Իրան-Թուրքիա խողովակաշարն է, որն ունի տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր հզորություն։ Այն գազ է մատակարարում Էրզրումին և Անկարային, ինչպես նաև իր ուղու վրա գտնվող Արևելյան Անատոլիայի նահանգներին։ Երրորդը Տրանսանատոլիական գազատարն է, որն ադրբեջանական գազը տեղափոխում է իտալական Բրինդիզի։ Այն հատում է ամբողջ Անատոլիայի մայրցամաքը ամենաարևելյանից մինչև ամենաարևմտյան կետը։ Այն տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխելու կարողություն ունի, իսկ հաջորդ տարի թողունակությունը կհասցվի 23 միլիարդի»,- գրում է Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը։

Նա նշում է, որ այս խողովակաշարի հզորությունը նույնպես կավելացվի ևս երկու անգամ․ նախ՝ 2026 թվականին, երբ դրա հզորությունը կհասցվի տարեկան 31 միլիարդ խորանարդ մետրի։ Երկրորդը կլինի, եթե Թուրքմենստանը լրացուցիչ խողովակաշար կառուցի Կասպից ծովով անցնելու համար։ Սրանով հզորությունը կհասնի տարեկան 60 մլրդ խմ-ի։

Այս գազատարի տրամագծի մասին որոշ տեղեկություններ պատկերացում են տալիս արևմտյան Թուրքիայում գազի բաշխման մասին։ Խողովակաշարը 56 մատնաչափ տրամագծով է Ադրբեջանում իր աղբյուրից մինչև Արևմտյան Անատոլիայի Էսքիշեհիր քաղաք, սակայն դրանից հետո այն փոքրանում է մինչև 48 մատնաչափի, ինչը նշանակում է, որ դրա թողունակությունը կրճատվում է և բաշխվում տեղական ցանցին: Մարմարա ծովն անցնելուց հետո տրամագիծը հետագայում կրճատվում է մինչև 36 մատնաչափ, որտեղ այն տարածվում է Թրակիայում: Դա նաև նշանակում է, որ Արևմտյան Անատոլիայի և Թրակիայի մի մասը սպառում է ադրբեջանական գազը, այլ ոչ թե ռուսականը։ Նա նշում է՝ քանի որ ադրբեջանական գազից ԵՄ-ի կախվածությունը նվազեցնելու ծրագիր չկա, Ռուսաստանին կարող է դուր չգալ այն, որ իր գազը բախվում է Ադրբեջանի մրցակցությանը։

«Չորրորդ խողովակաշարը հիմնականն է, որը Ռուսաստանից գալիս է անմիջապես Թրակիա։ Այս նախագիծն ի սկզբանե ծրագրված էր որպես չորս խողովակաշար, որոնցից յուրաքանչյուրը 15,5 միլիարդ խորանարդ մետր գազ կհասցներ Ռուսաստանից Բուլղարիա, իսկ այնտեղից՝ ԵՄ անդամ երկրներ: Այնուամենայնիվ, Բուլղարիան դժվարությունների բախվեց ԵՄ օրենսդրությունից բխող խնդիրների լուծման հարցում, որը պահանջում է, որ բնական գազ տեղափոխող և բաշխող ընկերությունները նույնը չլինեն»,- գրում է Յաքըշը։

Ըստ նրա՝ Թուրքիայում բնական գազի հանգույցի ստեղծման հեռանկարը հարցի մի կողմն է, սակայն այն չի կարող անջատվել ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու ԵՄ-ի ծրագրերից: Գերմանիան առաջին երկիրն էր, որ կոնկրետ քայլ է կատարել այս ոլորտում։ Նա կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ը։ ԵՄ երկրները շարունակում են բաժանված մնալ այս հարցում։ Ռուսաստանի և ԵՄ որոշ երկրների միջև 15 միլիարդ խորանարդ մետրի պայմանագրերի ժամկետը լրանում է այս տարեվերջին։ Արդյո՞ք դրանք կերկարացվեն՝ կախված կլինի յուրաքանչյուր երկրի որոշումից:

«Եթե մենք նայում ենք երկարաժամկետ, ապա Ռուսաստանի հետ ընդհանուր պայմանագրերը կազմում են տարեկան 40 միլիարդ խորանարդ մետր, և այդ պայմանագրերը կապում են ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԵՄ երկրներին մինչև 2030 թվականը: Ուստի, եթե մենք խոսում ենք Եվրոպայի՝ ռուսական գազից աստիճանական հրաժարման մասին, առնվազն պետք է 8 տարի սպասենք։ Ուկրաինական ճգնաժամը միջազգային հարաբերություններում մի շարք պարադիգմներ է փոխել և ռուսական առաջարկը կարող է Թուրքիայի գազային շուկա հետագա ներթափանցման փորձ լինել»,- գրում է Թուրքիայի նախին ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան