Գյումրու ծննդատանը զգալիորեն ավելացել է ծնունդների թիվը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30-ով ավելացել է ծնունդների թիվը․ սեպտեմբերին 72 երեխա է ծնվել։ Անցած տարի այս նույն ժամանակահատվածում նորածինների թիվը 42 էր։

Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Երբ ծննդատունը միացավ Գյումրի բժշկական կենտրոնին, բարեփոխումներ տեղի ունեցան, շենքը վերանորոգվեց, կրկնակի ու եռակի ավելացավ ծնունդների թիվը։ Մինչ այդ մի պահ կար, որ ծնունդների քանակը շատ էր նվազել, ամսական իջել էր մոտ 20-ի»։ Արմեն Իսահակյանը նշեց, որ ծնունդների մեջ տղաները գերակշռում են աղջիկներին։ Նա ընդգծեց, որ թեև ծննուդների թիվն իրենց ծննդատանն ավելացել է՝ ժողովրդագրական լուրջ խնդիրները մնում են։

«Կրկնածինները քչացել են, երրորդ երեխայի մասին քիչ մարդ է մտածում։ Գյուղական վայրերում ծնունդների քանակն ավելի մեծ է, քան Գյումրիում, գյուղերից եկած ծննդաբերողներն ավելի շատ են, քաղաքի պոլիկլինիկաներ եթե շրջեք, կտեսնեք, որ գրանցված հղիների քանակը քիչ է, կարող է լինել 5-10, 15-20»,- ասաց Արման Իսահակյանը։

Ըստ Արմեն Իսահակյանի՝ ծննդաբերության պայմանները բարելավելու նպատակով վերջերս ավարտել են ծնարանի վերանորոգումը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։
Բացի այդ, ըստ նրա, հղիներն այսուհետ կարող են սքրինինգային հետազոտության ենթարկվել Գյումրու ծննդատանը։

«Լավագույն սարքավորումներից մեկը Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում է, որտեղ իրականացվում է հղիների սքրինինգը, համատեղ կազմակերպել ենք Նորք Մարաշ սրտաբանական կենտրոնի հետ, կատարում ենք սրտի արատների վաղ հայտնաբերում։ Հետազոտում ենք ու որոշում՝ հնավարո՞ր է ծննդաբերությունից հետո վիրահատել, բնականոն կյանքի կանցնի՞ երեխան,թե՞ հղիությունը ընդհատելու խնդիր կա։ Դա նորույթ է, որը վերջերս սկսել ենք, դիմողները շատացել են, կարիքը մեծ է։

Մենք մեր հերթին ուզում ենք դիմել նախարարություն, որ պետպատվերի հայտ ունենանք, սքրինինգն իրականացնենք»,-ասաց Իսահակյանը։

Արմիկ Մովսիսյան