Ուկրաինան 90-ականների Հայաստանն է հիշեցնում. հայերի միության փոխնախագահը՝ պատերազմի 8 ամիսների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 15:22
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երեկ լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի 8-րդ ամիսը. շուրջ 244 օր ռուսական զորքերը տարբեր տրամաչափի զենքերով, զինամթերքով ռմբակոծում, հրետակոծում և հրթիռակոծում են Ուկրաինայի մեծ ու փոքր քաղաքները՝ նշանառության տակ վերցնելով ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Մենք պաշտպանել ենք մեր պետության անկախությունը, և Ռուսաստանը դա արդեն չի կարող փոխել։ Մենք քայլ առ քայլ ազատագրում ենք ուկրաինական հողը. կգա ժամանակը, և ամբողջ Ուկրաինան ազատ կլինի: Ուկրաինան ջարդում է, այսպես կոչված, աշխարհի երկրորդ բանակը, և այժմ Ռուսաստանը միայն մուրացկան է լինելու։ Այլևս երբեք Ռուսաստանը չի լինի սուբյեկտ, որը կարող է ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրել. նա այլևս թելադրելու ներուժ չունի: Աշխարհը դա տեսնում է։ Ռուսական ներուժն այժմ ծախսվում է այս խելագարության վրա՝ մեր պետության և ամբողջ ազատ աշխարհի դեմ պատերազմի»,- իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ սպանվել է 6․114, վիրավորվել՝ 9․132 խաղաղ բնակիչ․ նրանց շարքում կան նաև հայեր։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ պատերազմից ի վեր մինչ այս պահը զոհվել է 43 հայ, որից 22-ը՝ ուկրաինական տարբեր քաղաքների խաղաղ բնակիչներ, վիրավորների թիվը մինչ այս պահը հստակ չէ։ Factor TV-ի հետ զրույցում Մկրտչյանը Ուկրաինան համեմատեց 1992-1993 թվականների Հայաստանի հետ, երբ էլեկտրամատակարարումն ընդամենը մի քանի ժամով էր միանում։

Ուկրաինայի բնակավայրերում իրավիճակն  ավելի սրվեց հոկտեմբերի 8-ից հետո, երբ վաղ առավոտյան պայթյուն տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի կամրջի վրա։ Զոհվեց 4 մարդ, իսկ պայթյունի պատասխանատվությունը պաշտոնական Մոսկվան դրեց Ուկրաինայի վրա՝ պնդելով՝ տեղի է ունեցել ահաբեկչություն, որի կազմակերպիչն Ուկրաինայի ռազմական հետախուզությունն է։ Ուկրաինական կողմը հերքեց այս մեղադրանքները, սակայն արդեն հոկտեմբերի 10-ի վաղ առավոտից ռուսական բանակն ավելի քան 75 հրթիռ արձակեց Ուկրաինայի բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ։

Իրավիճակի սրումը կրկին պատճառ դարձավ նոր տեղահանությունների, սակայն եթե նախկինում Ուկրաինայում բնակվող մեր քաղաքացիները հիմնականում վերադառնում էին Հայաստան, ապա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հերթական հարձակումից հետո հոսքն ավելի շատ ուղղվում է դեպի Եվրոպա՝ ասում է Մկրտչյանը։

Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ուկրաինական փաստաթղթերով Հայաստան մուտք է գործել 18․301, իսկ գնացել՝ 17․809 մարդ: Եթե դիտարկենք, որ այս թվերում բացակայում են հայկական փաստաթղթերով մուտք գործող մեր հայրենակիցները, ապա պարզ է դառնում, որ, այնուամենայնիվ, հոսքը դեպի Հայաստան այնքան էլ սակավ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան