Ռուսական ներթափանցում կա ՀՀ պետական համակարգ․ խնդիր է դրված խեղդել մեր պետականությունը․ Արմեն Խարազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
Բոլորը

Կա հստակ տեսանյութ, թե ինչպես են սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմանը պաշտպանող ռուս սահմանապահները լքում այդ դիրքերը, ինչից հետո դրանք գալիս-զավթում են ադրբեջանցիները։ Արդյո՞ք սա վառ ապացույցն չէ այն բանի, թե ինչպես ՌԴ-ն չի կատարում ՀՀ-ի նկատմամբ անվտանգային պարտականությունները, ավելին՝ նպաստում է ՀՀ տարածքի զավթմանը։

Արդյո՞ք այս դրվագը, նաև Փառուխի և Արցախի մյուս բնակավայրերի կորուստը ՌԴ-ի խաղաղապահների աչքի առաջ չի փաստում, որ ոչ թե գործ ունենք անվտանգային վակուումի, այլ ՀՀ տարածքը զավթելու՝ ռուս-ադրբեջանական փոխհամաձայնեցված պարբերական ագրեսիաների հետ։ Ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ իշխանությունն այս պարագայում։

ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, իրավաբան Արմեն Խարազյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ այստեղ մեծ փաստերի համադրության կամ տրամաբանության կարիք չկա, քանի որ փաստերը խոսում են իրենց մասին։

«Խնդիր կա հասկանալու՝ սա օրինաչափությո՞ւն է, թե՝ տրամաբանություն, և ի՞նչ դիտավորություն է եղել այնտեղ։ Հանկարծակի իրավիճա՞կ է եղել, կողմերից մեկը չի կողմնորոշվել՝ ինչ անել, և արել է ամենավա՞տը։ Այս ամենի մասին ՀՀ-ն պարտավոր է հարցեր բարձրացնել ռուսների առջև, և ստացված պատասխանները պարտավոր է օգտագործել՝ ճիշտ հետևություններ անելու համար, և հաշվետու լինել հանրությանը։ Հայկական տարածք է անցել հակառակորդի տրամադրության տակ՝ ՀՀ-ի դաշնակցի անմիջական մասնակցությամբ»,- ասաց Արմեն Խարազյանը։

Ըստ նրա՝ արդեն իսկ արվել է ՌԴ-ի շահերի խորքային վերլուծություն, թե ինչու է գործում ՀՀ-ի շահերի դեմ։ Այստեղ արդեն անելիք ունի ՀՀ-ի հանրությունը։

«Ես կարծում եմ՝ հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի հայկական հասարակության կողմից ՀՀ ղեկավարությանը պատասխանատվության կանչելը և պատասխաններ պահանջելը, հատկապես այն առումով, թե ինչու հասարակությունը մինչ օրս չունի պատկերացում նրա մասին, թե ՀՀ ղեկավարությունն ինչ պլաններ ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում ճիշտ քայլեր և եզրակացություններ անելու իմաստով»,- նշեց Արմեն Խարազյանը։

Իրականում ՀՀ իշխանության տարատեսակ ներկայացուցիչներ բողոքում և դժգոհում են ադրբեջանական հարձակումների ժամանակ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի անգործությունից։ Այսօր էլ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքն արգելվեց Հայաստան։ Բայց դրանից այն կողմ որևէ գործողություն չի անում ՀՀ իշխանությունը, որը կբխի իրավիճակից։ Ինչո՞ւ։ Արմեն Խարազյանը թեև դրական է համարում Զատուլինի նման գործչի մուտքը Հայաստան արգելելը, բայց և կարծում է, որ ՀՀ-ն ավելի մեծ խնդիրներ ունի, քան Հայաստան Զատուլինի մտնել-չմտնելն է․ «Հայաստանի պետական ծառայության միջին և ստորին օղակներում գոյություն ունի մի հատված, որը, կարծես, աշխատում է իր սեփական պետության՝ ՀՀ-ի շահերի դեմ։ Ռուսական ներթափանցման խնդիր կա ՀՀ պետական համակարգում։ Կա նաև Հայաստանի կիբերանվտանգության խնդիր, ՀՀ-ի կենսական կարևորության ենթակառուցվածքի հնարավորությունների, ինչպես նաև հայկական հասարակության բարոյահոգեբանական իրավիճակի, դրա կառավարման և կարողությունների կառուցման հարց, որպեսզի իրավիճակը չշահարկվի օտարերկրյա ծառայությունների, հատկապես՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների կողմից։ Մի քայլով հնարավոր չէ խնդիրը լուծել, այն շատ ավելի տարածված է և համակարգային։ Մետաստատիկ ձևով խնդիր է դրվել՝ խեղդել հայկական պետականությունը և այստեղ համակարգված, խորքային և լուրջ, վճռական քայլեր են պետք»։

Արմեն Խարազյանը կարծում է, որ ՀՀ պետականության կորուստ է լինելու, եթե ՀՀ իշխանությունը ռազմավարական շրջադարձ չկատարի՝ Արևմուտքի հետ խորքային գործակցություն սկսելով։ Ասում է՝ եթե ՌԴ-ից վախ կա, ապա ՀՀ իշխանությունը պարտավոր է այդ վախի մասին ասել հանրությանը, և թե ինչու ՀՀ-ն շրջադարձ չի կատարում․ «Չխաբե՛նք իրար, չկա հայ-ռուսական դաշինք։ Հաճախ ՌԴ-ից չպոկվելու փաստարկը հանգում է վախին՝ եթե պոկվենք, մեզ կսպանեն և կոչնչացնեն, Զանգեզուրը կպոկեն ՀՀ-ից, Երևանը թուրքական հարձակման տակ կընկնի։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ քայլելու հակափաստարկները վախից են գալիս»։

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի գործող ղեկավարն է և, գուցե, խնդիր ունի ամեն ինչի մասին խոսել բաց հանրության հետ, Արմեն Խարազյանը կոչ արեց ՀՀ նախկին նախագահներին՝ խոսել այս թեմայով։

«ՀՀ նախագահները թող ազնիվ ասեն ժողովրդին ՌԴ-ի կողմից ճնշումների, սպառնալիքների մասին, որը վտանգ է ներկայացնում ՀՀ պետականության համար։ Այն, ինչ վարչապետը չի կարող, թող իրենք ասեն։ Տեր-Պետրոսյանը թող ասի ժողովրդին՝ ինչո՞ւ ռուսական ռազմակայան տեղակայեցին ՀՀ-ում, ինչո՞ւ ռուսները կանգնեցին օդանավակայանում, ի՞նչ ճնշումների տակ են ՌԴ-ին զիջել ՀՀ-ի ռազմավարական կառույցները, ՌԴ-ի կողմից էներգետիկ ինչպիսի՞ լծակներ են կիրառվել ՀՀ-ի դեմ, ի՞նչ քայլերի է ՌԴ-ն իրենց ստիպել գնալ, որոնք դեմ են եղել ՀՀ-ի պետական շահերին»,- հարցերը նախկին դիվանագետն ուղղեց ՀՀ նախկին ղեկավարներին՝ հրապարակային պատասխաններ ստանալու ակնկալիքով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան