Բաքուն Սոթքում թիրախավորել էր նաև լրագրողներին. ԽԱՊԿ-ը հրապարակել է երրորդ եռամսյակի զեկույցը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների՝ 18, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների՝ 20 դեպք․ սրանք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում արձանագրված տվյալներն են 2022 թվականի երրորդ եռամսյակի համար։ Նախորդ եռամսյակի համեմատ՝ 7-ով ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը շեշտում է՝ պատկերը շարունակում է մտահոգիչ մնալ։ Մեկով ավելացել է նաև դատական հայցերի թիվը․ բոլորը վերաբերում են պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին ու պայմաններին։

«Բավական լարված են մնում պաշտոնյա-լրագրող հարաբերությունները։ Կարծում եմ, որ այստեղ երկու կողմերն էլ բավականաչափ զսպվածություն չեն ցուցաբերում միմյանց նկատմամբ և, փաստորեն, առճակատման առիթ են տալիս»,- նշում է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Պաշտոնյաների ու լրագրողների միջև կոնֆլիկտների ականատես ենք լինում հիմնականում խորհրդարանում։ Վերջին այդպիսի դեպքը գրանցվեց սեպտեմբերին, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց 2 լրագրողի դուրս հանել շենքից՝ բանավոր, առանց գրավոր որոշման․ անվտանգության աշխատակիցներն ուժի կիրառմամբ դուրս հանեցին լրագրողներից մեկին: Մինչ այդ էլ վիճաբանություն էր տեղի ունեցել լրագրող Անի Գևորգյանի ու պատգամավորների միջև․ ըստ Աշոտ Մելիքյանի՝ կիրառվել է անհամաչափ ուժ, որոշումն էլ անօրինական էր ու միանձնյա։

Զեկույցում անդրադարձ կա նաև Սոթքում սեպտեմբերի 14-ին հայկական և միջազգային լրագրողական խմբի թիրախավորմանը։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։ Ադրբեջանական կողմը հստակ իմացել է, որ թիրախում լրագրողներ են, քանի որ վերջինները կրել են Press տարբերանշանով զրահաբաճկոններ, ասում է թիրախում հայտնված «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրագրող Կարեն Խաչատրյանը։

«Գյուղը տարհանվել էր, մենք ուղղակի արձանագրում էինք Ադրբեջանի թիրախավորումները, և երբ գրեթե ավարտել էինք, դուրս եկանք գյուղից, մերձակայքում լսեցինք պայթյունի ձայն: Մեզ ասացին՝ բացազատվեք, վազեցինք տարբեր ուղղություններով, մի քանի մետր այն կողմ 2-րդ արկի պայթյունի ձայնը լսեցինք ու վազեցինք դեպի մեքենաներ»,- պատմում է լրագրողը:

«Արմենպրես»-ի 3 աշխատակիցներ են եղել Սոթքում։ Իսկ Բաքուն կատարվածն այլ կերպ է ներկայացրել։

«Ադրբեջանական ԶԼՄ-ներում հետո գրեցին, որ քաղաքացիական հագուստով զինվորականներ են եղել»,- ասում է Կարենը:

ԶԼՄ ներկայացուցիչների համար խոչընդոտներ են ստեղծել նաև ռուս խաղաղապահները, որոնք օգոստոսին արգելել են մի շարք լրագրողների մուտքն Արցախ, ինչի համար պատշաճ հիմնավորում չի տրվել։ ԽԱՊԿ-ը նաև մտահոգիչ է համարում իշխանությունների՝ առանց լրագրողական կազմակերպությունների հետ խորհրդակցելու և քննարկումների  օրենսդրական նախաձեռնություններ առաջ մղելու փորձերը։ Օրինակ՝ դիտարկվող ժամանակահատվածում այդպես են շրջանառության մեջ դրվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների երկու օրինագծերը։

Մեդիադաշտում տեղի ունեցող այս և այլ իրադարձությունները եղել են նաև միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը՝ այդ համատեքստում կարևորելով կառավարության և քաղաքացիական հասարակության կառույցների միջև երկխոսությունը։ Հայաստանը, ըստ «Article 19» միջազգային կազմակերպության՝ հուլիսի 12-ին հրապարակված զեկույցի, խոսքի ազատության առումով դասվել է թույլ սահմանափակումներով երկրների շարքին՝ 161 երկրների շրջանում զբաղեցնելով 46-րդ տեղը։ Ադրբեջանը 136-րդ տեղում է, Թուրքիան՝ 141-րդ, Իրանը՝ 143-րդ․ վերջինները դասվում են ճգնաժամային երկրների շարքին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան