Կրեմլը կարծում է, որ Թուրքիան չի չարաշահի իր դիրքը՝ գազի վճարումները հետաձգելու համար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիան հիմա ռուսական գազի խոշորագույն ներկրողներից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա վստահ է, որ Անկարան չի չարաշահի իր դիրքը՝ գազի վճարումների համար զեղչեր և տարկետումներ ստանալու համար, գրում է Կոմերսանտը։

Ըստ Պեսկովի՝ Թուրքիան Արևմուտքից տարբերվող դիրք է զբաղեցնում։ Նա նշել է, որ Թուրքիան պահպանում է իր միջնորդական ծառայությունների օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև չի միացել Արևմուտքի պատժամիջոցներին։

«Եվ այս առումով, դա բարենպաստ է ինչպես թուրք ժողովրդի, այնպես էլ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ գազի մատակարարման հետ կապված հարցերը գտնվում են «բարձրագույն և աշխատանքային մակարդակներով շփումների օրակարգում»։

«Կա գազի առևտրի համաշխարհային կոնյունկտուրա և, իհարկե, ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ բանականության սահմաններից։ Մեր թուրք գործընկերները դա հասկանում են, մենք՝ նույնպես»,- հավելել է Պեսկովը։

Խոսելով Թուրքիայում գազային հանգույցի նախագծի մասին՝ նա ասել է,  որ դրա ստեղծման մանրամասները մշակվում են։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է ռուսական գազի համար զեղչ ստանալ և դիմել  է «Գազպրոմ»-ին վճարումները հետաձգելու հնարավորության հարցով։

Էմմա Չոբանյան