«Ժամանակն է քննարկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ-ի միավորման հարցը»,- այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մտահոգությանն այդ խնդրի առնչությամբ։ «Գիտեք, որ քննարկում ենք բուհերի միավորման, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի՝ ըստ անհրաժեշտության միավորման հարցը։ Ինչ վերաբերում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտին, այն մեր …

