Հայաստանը կհաղթահարի պետական պարտքի պարտավորությունների սպասարկումը, ֆինանսական պարտավորությունների կատարումը հետաձգելու համար Արժույթի միջազգային հիմնադրամին դիմելու պատճառ չկա։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Ֆինանսաների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ 2023 թ. բյուջեի քննարկման ժամանակ։ Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցում համաշխարհային տնտեսության համար կանխատեսել է ընդամենը 2.6 տոկոս աճ։ «Մենք չենք տեսնում որևէ պատճառ, թե ինչու պետք …

