Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին, հայտնում են նախարարությունից։ Նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես խոսել է Հայաստանում Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված …

