Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում են բազմոլորտ ծրագիր՝ ի նպաստ Հայաստանի երեխաների

Լուրեր

20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
Բոլորը

Արգենտինայում «Հայաստան» hամահայկական հիմնադրամի աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում կբարելավի վաղ ուսումնառության, հանրակրթության, երեխաների պաշտպանության և երիտասարդական ծառայությունները․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին միավորվում են ի շահ Հայաստանի երեխաների՝ այս անգամ մեկնարկելով բազմոլորտ երկամյա ծրագիր՝ ուղղված Հայաստանում վաղ ուսումնառությանը, հանրակրթությանը, երեխաների պաշտպանությանը և երիտասարդական ծառայություններին։ Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022-ից 2024 թվականներին արդեն աշխատանքներ են իրականացվել Վանաձորում «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» վերանորոգման, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքի երկու հայորդաց տներ հիմնելու ուղղությամբ: Բացի այդ, Սյունիքի երեք դպրոցների 15 դասասենյակների համար տրամադրվել է դպրոցական կահույք և ուսումնական նյութեր, ինչպես նաև վերանորոգել և կահավորվել է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը։

«Արգենտինայի համայնքի աջակցությամբ, այս կարևոր ծրագրերն իրականացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Արգենտինայի «Հայաստան» համահայկական հիմնադրամը համաշխարհային կազմակերպության մի մասն է, որը 1992 թվականից ի վեր աշխատում է տարբեր ոլորտներում սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացման վրա՝ ուղղված հայերի զարգացմանն ու աջակցություն ցուցաբերելուն: Հատկապես ուրախ ենք, որ կարող ենք համատեղ աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ աջակցելու Հայաստանի երեխաներին Սյունիքի մարզում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանված ընտանիքներին»,- նշել է Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Կալպակյանը:

«Մենք երախտապարտ ենք Արգենտինայի հայ համայնքին՝ տրամադրած առատաձեռն աջակցության համար։ Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կկարողանա նպաստել Լոռիից Սյունիք հարյուրավոր երեխաների և դեռահասների իրավիճակի բարելավմանը և նրանց կրթության և զարգացման համար անհրաժեշտ ծառայություններ և պայմաններ կապահովի»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության ներքո «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը» կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին կտրամադրի բազմամասնագիտական ծառայություններ, ինչպիսիք են՝ վերականգնումը, դեպքերի վարումը, ընտանիքի բաժանման կանխարգելումը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենտրոնի մասնագետների համար նաև կիրականացնի աշխատանքային վերապատրաստումներ:

«Նմանօրինակ համագործակցություններն իսկապես կարևոր են մեզ համար, քանի որ երեխաներին ծառայություններ մատուցող հաստատությունների բարեկարգման գործընթացներն անմիջականորեն ազդում են վերջիններիս տրամադրվող ծառայությունների որակի, հաճախականության, արդյունավետության վրա: Իսկ ընդհանուր առմամբ, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը և մարզերում խնամքի ծառայությունների ներդրումը շարունակում են լինել նախարարության առաջնահերթություններից: Ապակենտրոնացումը միաժամանակ հնարավորություն է տալիս հետագայում կանխել նաև երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։

Արթիկի և Վերիշենի շուրջ 300 դեռահասներ և երիտասարդներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, նորաստեղծ երիտասարդական տների միջոցով կկարողանան ոչ ֆորմալ կրթություն ստանալ, ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը, հաղորդակցությունը, առաջնորդությունը, ՏՏ հմտությունները, կաշխատեն համայնքային նախագծերի վրա, կվարեն առողջ ապրելակերպ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գործընկերների հետ միասին, կվերապատրաստի այս կենտրոնների ապագա անձնակազմին և կտրամադրի անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ:

Գորիսի և Վերիշենի թիվ 2 և 6 դպրոցները կապահովվեն նոր կահույքով և նյութերով, որպեսզի արդեն նոր դասասենյակներում աշակերտները սովորեն զարգացման համար համապատասխան միջավայրում։ Սյունիքի դպրոցների ուսուցիչներին աջակցություն կտրամադրվի նաև աշակերտների համար լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու նպատակով, որպեսզի աշակերտները կարողանան լրացնել բաց թողնվածը ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներով։

Գորիսի թիվ 5 մանկապարտեզում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն սկսել է վերանորոգչական աշխատանքները՝ ապահովելով անվտանգության չափանիշներ և ունիվերսալ դիզայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար շենքի մատչելիությունն ապահովելու համար: Մանկապարտեզին կտրամադրվի նոր կահույք, ինչպես նաև դիդակտիկ նյութեր, խաղալիքներ և գրքեր, իսկ անձնակազմը կվերապատրաստվի նախադպրոցական կրթության չափանիշների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում անվտանգության և դիմակայունության և հոգեբանական առաջին օգնության թեմաներով: