ՌԴ տնտեսությունը 2023-ին կկրճատվի 2,3%-ով, մեր տնտեսական աճը կկազմի 2,7%․ ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
Բոլորը

«Շարունակում են առկա լինել արտաքին միջավայրի հետ կապված զգալի մարտահրավերներ»,- այս մասին ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի արտահանման հիմնական շուկաներում՝ ՌԴ-ում, Չինաստանում, եվրոգոտում և ԱՄՆ-ում տնտեսական աճի միջավայրային ռիսկերը շարունակում են մնալ բավականին բարձր․ «Կանխատեսվում է, որ 2023-ի ընթացքում ՌԴ տնտեսությունը կկրճատվի 2.3 տոկոս, եվրոգոտում տնտեսական աճը կկազմի ընդամենը 0.5 տոկոս, Չինաստանում՝ 4.4 տոկոս, իսկ ԱՄՆ-ում՝ 1 տոկոսի սահմաններում:

Ընդհանուր առմամբ հաջորդ տարի գլոբալ տնտեսական աճը կկազմի 2.7 տոկոս, ինչն ավելի ցածր է այս և նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշներից»:

«Համաշխարհային միջավայրի առնչությամբ առկա են նաև դրական փոփոխությունների կանխատեսումներ, այդ թվում՝ պարենի համաշխարհային գների նվազման, միջազգային փոխադրումների շուկաներից եկող լոգիստիկ ծառայությունների հուսալիության բարձրացման, դրանց գների նվազման վերաբերյալ: Այս գործոնները կարող են նպաստավոր լինել 2023-ի ընթացքում արտաքին առևտրի ակտիվացման և դրա ազդեցությամբ տնտեսական աճի համար»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։