Մեր ուսանողները երեկոյան կոշիկներով են գնում դասի․ պիտի փոխվի այդ ամեն ինչը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
Բոլորը

Այն, որ մենք կարող ենք Պլանի գլխի վրա գյուղատնտեսական ակադեմիա ունենալ, դա ամենամեծ կոնցեպտուալ սխալն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ագրարային համալսարանը ոչ թե պետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի: մենք Երևանի կենտրոնում բուհեր ունենք, դրա համար էլ մեր ուսանողությունը երեկոյան կոշիկներով է գնում դասի, գալիս: Այդ ամենը պետք է փոխվի:

Պետք է նոր բուհեր ստեղծենք, որոնք իրենց մեջ ներառեն նաև գիտահետազոտական ինստիտուտները, որպեսզի գիտնական, ուսանող, դասախոս, լաբորատորիա, փորձարարություն կապն աշխատի: Առանց դրա չի կարող զարգացում ու նորմալ կրթություն լինել»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այսօր ինտենսիվ այգիներով զբաղվող ընկերությունները օրական 700 եվրո աշխատավարձով մասնագետ են հրավիրում Իտալիայից. «Ինչո՞ւ, որովհետև մենք համարել ենք, որ մեր ագրարային համալսարանը պետք է Պլանի գլխում լինի»:

Մանրամասն՝ տեսանյութում։