Բաքուն Ֆրանսիայի գործերի հավատարմատարին կանչել է ԱԳՆ՝ ի նշան բողոքի

Լուրեր

20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
Բոլորը

Ադրբեջանում հակաֆրանսիական հիստերիան շարունակվում է։ Քարոզչական լրատվամիջոցների, պատգամավորների, փորձագետների հակաֆրանսիական հայտարարություններից հետո, Բաքուն ԱԳՆ է կանչել երկրում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանին, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի կապակցությամբ։

Նշվել է, որ Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևը հեռու է իրականությունից, այն «լի է ստերով ու զրպարտություններով և կտրականապես մերժվում է Ադրբեջանի կողմից»։

Ի դեպ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նմանատիպ հայտարարություն էր տարածել, որում ասվել է, որ բանաձևը սադրիչ բնույթ է կրում, միակողմանի է և լուրջ հարված է հասցնում խաղաղության հաստատման գործընթացին։

«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ համառորեն պահանջել է ֆրանսիական կողմից՝ զերծ մնալ միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված քայլերից ու հայտարարություններից և չմիջամտել նրա ներքին գործերին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան