Գյումրիում հանրապետական նշանակության, օտարման ոչ ենթակա հուշարձան համարվող «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում» կոսմետիկ վերանորոգման աշխատանքները կատարվել են առանց ԿԳՄՍՆ-ի, Գյումրու համայնքապետարանի և ճարտարապետական խորհրդի թույլտվությունների և առանց կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրի կնքման։ Այս հիմքով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետության պահպանության տակ գտնվող …

