Եվրոպան սկսել է ծախսել պահեստավորած գազի պաշարները

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Անցած ջեռուցման սեզոնից հետո առաջին անգամ Եվրամիության երկրները սկսել են ավելի շատ գազ վերցնել ստորգետնյա պահեստարաններից (UGS), քան այն մղել: Այս մասին են վկայում Եվրոպական գազի ենթակառուցվածքի օպերատորների ասոցիացիայի (Gas Infrastructure Europe, GIE) տվյալները։

Տարածաշրջանն իր UGS-ի օբյեկտները ձմռան շեմին լցրել էր միջինը 95,6 տոկոսով: Այսպիսով, եվրոպական պահեստարաններում կա մոտ 104 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ռեզերվները արդեն սկսել են ծախսել Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Ռումինիան։ Նիդեռլանդներն ամենաակտիվն է պահեստարաններից գազի օգտագործման հարցում: Այլ երկրներում ներմղումը դեռ գերազանցում է օգտագործման ցուցանիշը, սակայն դրա ծավալները զգալիորեն նվազել են։

Ավելի վաղ մատակարար «Գազպրոմը», որից Եվրոպան նախկինում մեծապես կախված էր իր էներգետիկ անվտանգության հարցում, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 13-ի դրությամբ՝ 69,7 միլիարդ խորանարդ մետր գազ է մղվել Եվրոպայում UGS-ի օբյեկտներ (1,1 միլիարդ խորանարդ մետրով ավելի, քան հոկտեմբերի վերջին): Ընկերությունը նշել է, որ «նույնիսկ եվրոպական խոշոր երկրներում UGS-ի օբյեկտների առավելագույն պաշարները չեն երաշխավորում գալիք աշուն-ձմեռ շրջանի հուսալի անցում»։

«Գազպրոմ»-ում նաև նախազգուշացնում են, որ «ծանրաբեռնվածությունը Եվորպայի գազի ստորգետնյա պահեստարանների վրա ավելի մեծ է լինելու, քան նախորդ տարիներին՝ կապված լոգիստիկայի և եվրոպական շուկայի գազամատակարարման աղբյուրների փոփոխության հետ»: Եվրոպայում սաստիկ ցրտեր են սկսվել, որոնք ավելի կսաստկանան այս հանգստյան օրերին: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Եվրոպայի պահեստարանների գազի օգտագործումը միայն ավելանալու է։

Տաթև Ֆռանգյան