Ռուսաստանի հրթիռային հարձակման ժամանակ Կիևում է եղել ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը․ Washington Post

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլիամ Բերնսը նախօրեին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, երբ մայրաքաղաքն ու երկրի այլ քաղաքներ ենթարկվում էին ռուսական զանգվածային հրթիռային հարձակման։ Այս մասին գրում է Washington Post-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բերնսի այցը տեղի է ունեցել մի քանի օր այն բանից հետո, երբ ուկրաինական զորքերն ազատագրել են Խերսոնը։ Սա նաև արտակարգ լարված և որոշիչ պահի էր, քանի որ ռուսական արտադրության հրթիռն ընկել է Լեհաստանի տարածքի վրա՝ հարցեր առաջացնելով, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է արձագանքել անդամ երկրի վրա հնարավոր հարձակմանը:

Washington Post-ի աղբյուրը հայտնել է, որ ԿՀՎ ղեկավարն ապահով է եղել ԱՄՆ դեսպանատանը երեքշաբթի տեղի ունեցած հրթիռային հարձակումների ժամանակ:

Նշվում է, որ Կիևի և այլ քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածները հաջորդեցին երկշաբաթյա լռությանը։ Լրատվամիջոցը նաև գրում է, որ ոչինչ չի մատնանշում, որ ռուսական հարձակումները պետք է համընկնեին Բերնսի այցի հետ։

Բերնսը նաև փորձառու դիվանագետ է, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանը, նա անցյալ նոյեմբերին մեկնել էր Մոսկվա և հանդիպել Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մոսկվայում գտնվելու ժամանակ նա հեռախոսով խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և փոխանցել ԱՄՆ նախագահի ուղերձը՝ զգուշացնելով ՌԴ նախագահին, որ եթե նա ներխուժի Ուկրաինա, ապա ԱՄՆ-ը կերաշխավորի լուրջ հետևանքներ։

Ի դեպ, Կիև մեկնելուց առաջ Բերնսը Անկարայում բանակցություններ էր անցկացրել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղելավար Սերգեյ Նարիշկինի հետ։

Էմմա Չոբանյան