Էդ ո՞ւմ եք մեղադրում, ձեր լիդերի ընտանիքի ընկերությունը միլիարդների տենդեր է շահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ քննադատություններին, որ ճանապարհաշինական մրցույթներում հաղթում են իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ փոխկապակցվող ընկերություները։

Ըստ նրա՝ չկան համապատասխան թվով ճանապարհաշինական ընկերություններ, և կառավարության կապիտալ ծախսերը սրա պատճառով թերակատարվում են։

«Այսօր սկանդալի նոր աղբյուր են գտել, որ իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը։ Բա որ մենք սկսենք ասել, թե ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ է շահում տենդերը։ Այդ տենդերների կեսից շատը դեռ նախկին իշխանության մենաշնորհի արդյունքում զոռով ստեղծված ընկերություններն են շահում։ Հլա մի բան էլ սաբոտաժ են անում, նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհների աշխատանքները դիտավորյալ դանդաղեցում են, որ չկատարեն։

Մի հատ ընկերություն կա, ձեր լիդերի ընտանիքի անդամն է, միլիարդների տենդեր է շահել։ Եկել կապիտալ ծախսերի իրականացման համար կառավարությանը քննադատում են, եկեք նայենք, թե էդ տենդերները ինչ ժամկետներում են իրականացվում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։