Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է հունիսին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի որոշ քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուս դիտորդների ցուցակներն ուղարկվել են հավատարմագրման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Ամեն ինչ արվել է հայկական կողմի պահանջի համաձայն։ Ցավոք, մեր հայ գործընկերներն իսկապես ոչ պաշտոնապես …

