Զախարովան Նիկոլ Փաշինյանին մեղադրել է «հակառուսական տրամադրություններին» աջակցելու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից և երկրի ժողովրդին համարում է եղբայրական. այս վերաբերմունքը չի փոխվել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես կցանկանայի սկսել ոչ այնքան երկկողմ հարաբերություններից, որքան Ռուսաստանի վերաբերմունքից Հայաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ։ Այն չի փոխվել։ Մենք շարունակում ենք հանրապետությունը համարել մեր բնական գործընկերը Հարավային Կովկասում, իսկ հայ ժողովրդին՝ եղբայրական։ Մենք նրանց համար միայն խաղաղություն և բարգավաճում ենք ցանկանում։ Մենք միշտ օգնության ենք հասել նրանց»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Զախարովան նշել է, թե Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ եզրակացությունններ կանի գործողությունների, այլ ոչ թե խոսքերի վրա․ «Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության և այն մասին, որ նրանք թույլ չեն տա որևէ մեկին օգտագործել հանրապետությունը մեր երկրի դեմ։ Սակայն մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով։ Եվ ինչ-ինչ պատճառներով՝ դրանք ավելի ու ավելի են հակասում այդ խոսքերին»։

Բացի այդ, նա ասել է, թե Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը, իբր, դժվար թե կարելի է հավասարակշռված անվանել։

«Ռուսաստանը երբեք դեմ չի եղել Հայաստանի արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, բայց Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը դժվար թե կարելի է այդպես անվանել, այն ընդհանրապես դժվար թե կարելի է հավասարակշռված անվանել»,- ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է Արևմուտքի երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Զախարովան պնդել է, թե Երևանն Եվրամիության և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ համագործակցություն է սկսում այն ոլորտներում, որտեղ Մոսկվան եղել է ավանդական, հուսալի գործընկեր՝ «հսկայական օգուտներ բերելով հենց Հայաստանին»։

Մարիա Զախարովան նաև հայտարարել է, թե Ռուսաստանը տեսնում է «հռչակագրերի շքերթ», որոնք ստորագրվում են Հայաստանի ու ԵՄ երկրների միջև, որոնք ձգտում են ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։

«Մենք չենք կարող չմտահոգվել Հայաստանի ղեկավարության կողմից Եվրատլանտյան հանրության հետ մերձեցման ուղղությամբ որդեգրված կուրսով, որի հիմնական քաղաքական գիծն ուղղված է հենց Մոսկվայի դեմ։ Եվրամիությունն ինքնին տնտեսական միությունից վերածվում է ագրեսիվ, ռազմական  ​​դաշինքի»,- հավելել է նա։

Միաժամանակ, Զախարովան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է հակառուսական տրամադրություններին աջակցելու մեջ։

«Մենք նշում ենք Նիկոլ Փաշինյանի թիմի ցուցադրական թողտվությունը Արևմուտքի կողմից հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակային արշավին։ Բառացիորեն ամեն օր։ Դրանք ներառում են մեղադրանքներ և հորինվածքներ այն մասին, որ Մոսկվան, իբր, միջամտում է հանրապետության ներքին գործերին, ենթարկում է այն  հիբրիդային հարձակումների։ Այս ամենը, բնականաբար, սնուցվում է որոշակի լրտեսական մոլուցքով»,- հայտարարել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան