05 Նոյեմբեր 2022 | 16:31
Եվրամիության երկրներն Ուկրաինային 500 էներգոգեներատոր են ուղարկել
Եվրամիության 17 երկրներ Ուկրաինային 500 էներգոգեներատոր են ուղարկել՝ էլեկտրականության կանոնավոր անջատումների ֆոնին երկրին աջակցելու համար, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր վարչությունը: «Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը լրջորեն վնասվել է»,- որոշումը բացատրել է օգնության տրամադրման գործակալությունը: Էներգառեսուրսներ ուղարկած երկրների թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Իսպանիան, Իտալիան, Սլովենիան, Սլովակիան, Դանիան և այլն: …