Ալիևը տապալեց Փաշինյանի հետ հանդիպումը․ ինչո՞վ էր Մակրոնը խանգարելու բանակցություններին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Հայաստանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից 2 օր անց Իլհամ Ալիևը դարձյալ սպառնալից և սադրիչ հայտարարություններ է արել։ Ադրբեջանի նախագահը նախ հայտարարել է, թե չեղարկել է Բրյուսելում դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը, որն անցկացվելու էր ԵՄ-ի աջակցությամբ։ Ալիևը որպես հիմնավորում ներկայացրել է բանակցություններում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ներգրավելու՝ Փաշինյանի պայմանը։

Մակրոնը, որը նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող  ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է ներկայացնում, երկու անգամ մասնակցել է Ալիև-Փաշինյան հանդիպումներին։ Վերջինը հոկտեմբերի սկզբին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումն էր, որին մասնակցում էր նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Վերջնարդյունքում որոշում կայացվեց հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել ԵՄ քաղաքացիական դիտորդների։

ՀՀ ԱԳՆ-ն, արձագանքելով Ալիևի պատճառաբանությանը, հայտարարել է, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է Ֆրանսիայի նախագահին ընդգրկել բանակցություններում, քանի որ ԵՄ-ի և ՌԴ-ի դիրքերը թույլ են՝ պարտավորեցնելու Ադրբեջանին կատարել ստանձնած պարտավորությունները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ որքան էլ Ալիևը ձախողի խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստող հանդիպումները, միևնույն է, այդ բանակցությունները կայանալու են։

Հայատյաց հայտարարություններով հանդես եկող Ալիևն այսօր ևս սպառնալիքներ է հնչեցրել ուղղված Հայաստանին։ Խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նա ընդգծել է, որ հարցը քննարկել է ռուս պաշտոնյաների հետ, հետո հավելել, թե Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել այդ «միջանցքը»։ Ըստ էության՝ Ալիևը ռուս պաշտոնյաներ ասելով՝ նկատի ունի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որի հետ վերջերս է հանդիպել Բաքվում, նաև ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, որին երեկ է ընդունել։ Չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը նկատի ունի նաև Վլադիմիր Պուտինին, որի հետ օրերս հեռախոսազրույց է ունեցել։ 2021 թվականի հուլիսին Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումները համընկնում են և մոտեցումներում տարաձայնություններ չկան։

Իշխող ՔՊ խմբակցությունից շարունակում են վերահաստատել պաշտոնական Երևանի այն դիրքորոշումը, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարց երբևէ որևէ հարթակում ու փաստաթղթում չի քննարկվել։

Փորձագետ Արմեն Պետրոսյանը նշում է՝ Ալիևը նման հայտարարություններով փորձում է հող նախապատրաստել ռազմական գործողություններ սկսելու համար։

Ադրբեջանն իր գործողություններով ու հայտարարություններով փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտնել էր, թե օգոստոսից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին՝ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի «Հայաստանում արտադրված ականներն են հայտնաբերվել»՝ պնդելով, թե այդ ականները վկայում են, որ Հայաստանը Լաչինի միջանցքը, այսպես ասած, «օգտագործել է ապօրինի ռազմական գործունեության համար»։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրառում է կատարել՝ պարզաբանելով, թե ինչու է հիմա Ադրբեջանի ԶԼՄ-ներով տարածվում Եղցահողի բարձունքում ականների առկայության մասին լուրը։

«Ադրբեջանն օգոստոսին վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա բարձունքը, սակայն միայն նոյեմբերին հայտարարեց այնտեղ նոր ականների առկայության մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, այնտեղից ականներ տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրանքներ ներկայացնեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու մեջ»,- գրել է Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան