Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն անհրաժեշտ գործընթաց է. Գնել Սանոսյան

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախարարը շնորհավորել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին հիմնադրման 20-ամյակին կապակցությամբ և ընդգծել, որ 2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը նոր էջ է բացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի համար և այս առումով շուկայում նոր՝ կարևոր դեր է հատկացվել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին, որը հանդես է գալիս որպես Շուկայի օպերատոր։

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ կատարված աշխատանքը, շարունակական տեխնիկական և տեխնոլոգիական վերազինումները հնարավորություն են ընձեռում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին լավագույնս իրականացնել իր պարտականությունները։

Նախարարն ընդգծել է նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման նոր ծրագրի ներդրումը, որի կառավարումը ևս վստահված է «Հաշվարկային կենտրոնին»։ «Էներգետիկայի բնագավառի զարգացման համատեքստում Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն անհրաժեշտ և արդիական գործընթաց է, ժամանակի պահանջներին համապատասխանելու, ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին արձագանքելու և մասնակիցը դառնալու, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու նպատակով։ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի գործարկումը ստեղծել է նաև գրավիչ ներդրումային միջավայր։ Բացի այդ շուկայի ազատականցումը մուտքի հավասար պայմաններ և հնարավորություններ է ապահովում շուկայի մասնակիցների համար, ինչպես նաև խթանում է մրցակցությունը, որն էլ բերում է էլեկտրաէներգիայի արդյունավետ և արդար գնագոյացման արտադրողների և սպառողների համար։ Սրանով պայմանավորված ընդլայնվել է ընկերության մինչ այս ունեցած՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի եւ հզորության հաշվարկները հստակեցնելու եւ թափանցիկ դարձնելու առաքելությունը՝ շուկայի նոր մոդելում դրա դերին համահունչ»,-իր ելույթում ասել է նախարարը։