Թուրքիան և Կատարը բանակցությունների վերջնական փուլում են 10 մլրդ դոլարի ֆինանսավորման տրամադրման հարցում․ Reuters

Լուրեր

30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Բոլորը

Թուրքիան և Կատարը բանակցությունների վերջնական փուլում են՝ Անկարային 10 մլրդ դոլարի ֆինանսավորման տրամադրման հարցում, այդ թվում՝ մինչև այս տարեվերջ մինչև 3 միլիարդ դոլար։ Այս մասին Reuters-ին հայտնել են թուրք երկու բարձրաստիճան պաշտոնյաներ և մեկ այլ աղբյուր:

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ ընդհանուր ֆինանսավորումը կարող է լինել սվոփի, եվրոբոնդերի կամ այլ մեթոդի տեսքով, և որ այդ հարցը Թուրքիայի և Կատարի ղեկավարները քննարկել են այդ հարցը։ Թուրքիայի Ֆինանսների նախարարությունն անհապաղ չի արձագանքել։ Կատարի պաշտոնյաները ևս չեն պատասխանել  մեկնաբանության խնդրանքին։

Քանի որ արևմտյան երկրները խուսափում են Թուրքիայում ներդրումներից, Անկարան արտաքին ռեսուրսների համար դիմել է «բարեկամ» երկրներին՝ դադարեցնելու լիրայի արժույթին աջակցելու քաղաքականությունը։

«Կատարի կողմից Թուրքիային նոր ռեսուրսներ տրամադրելու բանակցությունները հասել են եզրափակիչ փուլին։ Նախատեսվում է 8 միլիարդ դոլարի նվազագույն գումար, բայց այն կարող է կազմել մինչև 10 միլիարդ դոլար։ Ռեսուրսները ձեռք կբերվեն, 2-3 միլիարդ դոլարը՝ մինչև այս տարվա վերջ, իսկ մնացածը՝ հաջորդ տարի: Սա կարող է լինել սվոփ կամ եվրոբոնդ, բայց նրանք քննարկում են մի քանի մեթոդներ: Փոխադարձ պայմանավորվածություն կա»,- ասել է առաջին պաշտոնյան։

Երկրորդ թուրք պաշտոնյան էլ ասել է, որ այս տարվա համար 2-3 միլիարդ դոլարի ֆինանսավորման բանակցությունները կենտրոնացած են եղել եվրոբոնդի ուղղությամբ։

Հավելենք, որ Կատարն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի մասնակցում էր Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Էմմա Չոբանյան