Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Der Spiegel-ի տրամադրության տակ գաղտնի փաստաթուղթ է հայտնվել

Լուրեր

30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Բոլորը

Գերմանական Der Spiegel պարբերականի տրամադրության տակ գաղտնի ռազմավարական փաստաթուղթ է հայտնվել, որտեղ ասվում է, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ պատերազմի: Բունդեսվերը 68 էջանոց գաղտնի փաստաթուղթ է պատրաստել ներքին օգտագործման համար դեռ սեպտեմբերին, գրում է Multipolarista-ի ամերիկյան հրատարակությունը։

Բունդեսվերի ղեկավար, գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը զգուշացրել է, որ Գերմանիան կարող է հարձակման ենթարկվել, և առաջարկել է Ռուսաստանի հետ ապագա զինված հակամարտության ծրագրեր:

Զեկույցում ասվում է, որ Գերմանիան կանգնած է «էկզիստենցիալ» սպառնալիքի առաջ։ Փաստաթղթի սկզբում նշվում է, որ «Եվրոպայում պատերազմը կրկին իրականություն է»։ Կանխատեսվում է, որ ամենահավանական սցենարը կլինի Ռուսաստանի հետ հակամարտությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում:

Der Spiegel-ը նշել է, որ ռազմավարական փաստաթուղթը շեշտում է «զսպման» անհրաժեշտությունը։

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գերմանական բանակը կենտրոնացել է փոքր, մասնագիտացված ստորաբաժանումների վրա, սակայն այս զեկույցում ասվում է, որ զինված ուժերն այժմ առաջնահերթություն են տալու մեծ ստորաբաժանումների պատրաստմանը, որոնք միշտ պատրաստ կլինեն պատերազմի:

Փաստաթուղթը վերահաստատում է Բունդեսվերի հավատարմությունը ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի դաշինքին, բայց նաև հստակեցնում է, որ Բեռլինը սկսում է դիտարկել Վաշինգտոնից անկախ իր ռազմավարական ինքնավարությունը:

Der Spiegel-ը փաստաթուղթն ամփոփել է որպես զինված ուժերի «մեգաբարեփոխման» ուրվագիծ:

Տաթև Ֆռանգյան