Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին։ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ պետական նախարարը բարձր է գնահատել Զաքար Քեշիշյանի ավանդը Արցախի մշակութային կյանքի աշխուժացման և հանրահռչակման …

