ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը գրել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն այս տարի նշանավորվել է շատ կարևոր և սպասված իրադարձությամբ։ «Սեպտեմբերի 1-4-ը հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը մասնակցել է ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որոնողափրկարարական վերաորակավորմանը: Ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմը, հաղթահարելով ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ …

